տուն Լուրեր ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը պետք է ընդունել որքան հնարավոր է շուտ. Մեդվեդև

ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը պետք է ընդունել որքան հնարավոր է շուտ. Մեդվեդև

113
0

1436978456

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի ընդունումը ձգձվում է, հարկավոր է մոտ ապագայում որոշել այդ փաստաթղթի ստորագրման հստակ ժամկետը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Անկասկած, ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը կարևորագույն նպատակ է: Դրա շուրջ համաձայնության ձեռքբերումը ձգձգվում է: Մենք աջակցում ենք որքան հնարավոր է շուտ դա անելու և մնացած ճանապարհն անցնելու գաղափարին: Այսօր մենք սկզբունքորեն կարող ենք որոշել այդ կարևոր փաստաթղթի ընդունման վերջնաժամկետը»,- ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով` այդ օրենսգիրքը կմիասնականացնի և կդյուրացնի ԵՏՄ երկրների միջև մաքսային վարչարարությունը, այն կդարձնի ավելի հասկանալի և կանխատեսելի՝ գործարար հանրության համար: