ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է այն հիմնական կանոնները, որոնք պետք է իմանալ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ: Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո պայմանները բավական դյուրացել են: Անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: