Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ մեծ է հավանականությունը, որ 2015թ. հունվարի 2-ին Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Ավելին, Հայաստանից հետո չի ուշանա նաև Ղրղզստանի անդամակցումը: Նա, սակայն, բնական է համարում, որ ԵՏՄ-ին Հայաստանը կանդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Կարծում եմ` բոլորի համար արդեն պարզ է, որ Հայաստանը չի կարող անդամակցել որևէ միջազգային կառույցի` Լեռնային Ղարաբաղի հետ միասին: Դա եղել է երրորդ հանրապետության հռչակումից հետո՝ սկսած ՄԱԿ-ին անդամակցելուց:
Մինասյանը կարևոր է համարում, որ ԵՏՄ-ին անդամակցելուց Հայաստանը կլուծի անվտանգության հարցը: Քաղաքագետը, հիշատակելով ՀԱՊԿ-ը, ասում է, որ Ռուսաստանը դեռևս մի քանի տարի առաջ այդ հարցում կրկին նախաձեռնող է եղել:
«Ես, ինչպես նաև շատ փորձագետներ, ՌԴ-ում և հետխորհրդային շրջանում, մտահոգություններ ունենք, թե արդյոք այս կառույցը կծառայի այն բոլոր նպատակներին, որոնց համար ստեղծվել է: Բայց դա կարևոր չէ: Հայաստանի` այս կառույցին անդամագրումը ավելի շատ լուծում է անվտանգության հարցը»,- նշում է քաղաքագետը: