Սահմանին ԵՏՄ երկրներից մեքենաների ներկրման ԱԱՀ-ն չեղարկելը շահավետ էր բիզնեսի եւ քաղաքացիների համար, սակայն բացասաբար է անդրադարձել բյուջեի եկամուտների վրա: Այս մասին մայիսի 31-ին խորհրդարանում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիները, տեսնելով շահավետ ռեժիմ, սկսեցին նախընտրել մեքենաներ ներկրել ԵՏՄ-ից: Արդյունքում 2016-ի առաջին եռամսյակում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, մեքենաների ներկրումը երրորդ երկրներից կրճատվել է 1859-ով, իսկ դրանցից գանձվող գումարը՝ 2.1 մլրդ դրամով: