Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կպարզեցնի ԵՏՄ անդամ-երկրների տարածք անձնական տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներկրումը:
ԵՏՀ մամուլի ծառայության մամուլի հաղորդագրության համաձայն, ԵՏՄ կոլեգիայի որոշումը՝ «Անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման որոշ հարցերի մասին», որը կպարզեցնի ԵՏՄ երկրների տարածք մեքենայով ժամանման կարգը, ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից:
ԵՏՀ Կոլեգիայի՝ 2015 թվականի օգոստոսի 18-ի որոշումը չեղարկում է մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցը մինչեւ 3 ամիս ժամկետով ժամանակավոր ներկրման պարտականությունը: Ընդունված որոշումը թույլ կտա բացատել մաքսային մարմնին դիմելու պարտավորությունը: Միաժամանակ, ժամանակավոր ներկրման ժամկետը պետք է սահմանվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հստակ դեպքը՝ կախված ԵՏՄ տարածքում քաղաքացիների գտնվելու ժամկետից: ԵՏՄ քաղաքացիների համար 6-ամսյա ժամկետ է սահմանված, օտարերկրյա քաղաքացիների համար՝ 1 տարի:
Բացի այդ, ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ նախատեսվում է, որ տրանսպորտային միջոցը կարելի է առանց մաքսավճարի դուրս բերել անգամ ժամանակավոր ներկրման ժամկետը լրանալու դեպքում:
Այդպիսի մոտեցումները կվերաբերեն նաեւ ԵՏՄ մաքսային տարածքից արդեն դուրս բերված տրանսպորտային միջոցներին. եթե դուրս է բերվել, վճարել պետք չէ: