Եվրասիականն տնտեսական միության Էկոնոմիկայի նախարարությունների եւ Ազգային բանկերի ղեկավարները նախատեսում են մոտ ժամանակներս խորհրդակցություն անցկացնել համադրված դրամա-վարկային եւ բյուջետային քաղաքականության իրականացնելու համար, հաղորդել է Բելառուսի փոխվարչապետ Վասիլի Մատյուշեւսկին:
«Մենք բոլորս տեսնում ենք, որ վերջերս չափազանց շատացել են արտաքին եւ ներքին ցնցումները, դրա համար էլ ԵՏՄ երկրների դրամա-վարկային եւ բյուջետային քաղաքականության համադրման հարցը շատ կարեւոր է», — նրա խոսքերն է մեջբերել Բելառուսի կառավարության մամլո ծառայությունը` ամփոփելով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի արդյունքները, որի ընթացքում քննարկվել են ինտեգրացիայի, մակրոէկոնոմիկայի, առեւտրի, էկոնոմիկայի, տեխկարգավորման եւ էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր:
Ի թիվս այլ հարցերի, որոնք քննարկվել են խորհրդակցության ընթացքում, առաջին փոխվարչապետը նշել է ԵՏՄ նոր անդամներ ընդունելու կարգի քննարկումը, Իսրայելի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին բանակցություններ սկսելու հարցը, ինչպես նաեւ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու նպատակահարմարության քննարկման համար հետազոտական խմբի ստեղծման հարցը, հաղորդում է Ytro.ru-ն:
Բացի դրանից, խորհրդի անդամները որոշում են կայացրել աշխատանքային խումբ ստեղծել ԵՏՄ պայմանագրա-իրավական բազայի մեջ ԱՀԿ-ի հանդեպ Ղազախստանի պարտավորությունները ներառելու խնդրով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: