տուն Լուրեր ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների համար սակագնային կարգավորում չի պահանջվում

ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների համար սակագնային կարգավորում չի պահանջվում

159
0

7245_original
Այսօր է «Եվրասիական միություն՝ հնարավորություններ և խնդիրներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը խոսեց միության ընձեռած հնարավորություններից:
Ըստ Գ. Սաղոյանիˋ Միությունից Հայաստան ներմուծվող ոչ բոլոր ապրանքների տոկոսադրույքներն են բարձրացել: « Կան ապրանքներ, որոնց մաքսատուրքերը նույնն են մնացել, կան ապրանքներ էլ, որոնց մաքսատուրքերը բարձրացել են, ուստի միանշանակ պնդել, որ բոլոր ներմուծվող ապրանքների գները բարձրացել են սխալ է: Պետք է նշել, որ կան այնպիսի ապրանքներ, որոնց մաքսատուրքերը զրոյացել են, դրանցից են օրինակ օդորակիչները, որոնց ներմուծումը կատարվում է զրո տոկոս տոկոսադրույքով»,-նշեց բանախոսը:
Վերջինս ընդգծեց, որ ապրանքների մեծ մասի համար կիրառվում է հաստատագրված մաքսատուրք և դրանք ներմուծվում են հստակ ամրագրված մասքսատուրքով: Որպես օրինակ Սաղոյանը մատնանշեց շոկոլադը, որի մեկ կիլոգրամի ներմուծման համար նախատեսված է 0.44 եվրո:
« Եթե ներմուծվող ապրանքը ԵՏՄ ապրանք է, այսինքնˋ գալիս է ԵՏՄ անդամ երկրներից, ապա սակագնային կարգավորում չի պահանջվում: Միևնույն ժամանակ ՀՀ-ից ԵՏՄ արտահանվող որոշ ապրանքներˋ անկախ մաքսային ձևակերումից, սերտիֆիկացման պահանջ ունեն, օրինակ ենթաակցիզային ապրանքները, որոնց շարքին դասվում են սպիրտային խմիչնքները, ծխախոտը և այլն»,-նկատեց բանախոսը: