տուն Լուրեր Եթե զինվորը իր ժողովրդին ազատագրում է թուրքից, նույն զինվորը պարտավոր է ազատագրել...

Եթե զինվորը իր ժողովրդին ազատագրում է թուրքից, նույն զինվորը պարտավոր է ազատագրել ներքին թշնամուց. Ժորա Ֆարյան

110
0

IMG_5880

Շուշիի առանձին հրաձգային գումարտակի հետախուզական վաշտից Ժորա Ֆարյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ներկայի գործողությունների վերաբերյալ, ասաց, որ նորմալ է վերաբերվում դրանց: «Երբ նախատեսված էր Շուշին ազատագրել, տարբեր դաշնակցական խմբեր միավորվեցին ու հրամանատար նշանակվեց Ժիրայր Սեֆիլյանը: Ազատագրումը պետք է սկսվեր ամսի 5-ին, բայց ձյան պատճառով հետաձգվեց: Շատ լավ կազմակերպված, փոքրաթիվ կորուստներով` ազատագրվեց Շուշին: Հերոսներ այնտեղ շատ կային: Այն, ինչ անում էր Բեկոր Աշոտը, դժվար է նկարագրել: Շուշիի ազատագրւմից հետո հայկական բանակը դարձավ կանոնավոր: Շուշիի հաղթանակը կռվողների մոտ բերեց հաղթանակի իներցիա: Դա Շուշիի հաղթանակի շնորհիվ էր: Բացի այդ` Շուշիի տարածքը մի քանի բնակավայր էր ներառում: Ամսի 9-ին արդեն դիմադրություն չկար քաղաքում»,- ասաց Ֆարյանը:

Նա նորմալ է գնահատում Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը:

«Եթե զինվորը իր ժողովրդին ազատագրում է թուրքից, նույն զինվորը պարտավոր է իր ժողովրդին ազատագրել ներքին թշնամուց: Ես չեմ կարող Ժիրայր Սեֆիլյանի արարքներին գնահատական տալ, որովհետև դա կարող է օբյեկտիվ չհնչել»,- ասաց նա: