տուն Լուրեր 5000 տոննա խաղող ունեմ՝ ոչ-ոք չի ընդունում, փոխարենը՝ պատգամավորների խաղողներն են ընդունում

5000 տոննա խաղող ունեմ՝ ոչ-ոք չի ընդունում, փոխարենը՝ պատգամավորների խաղողներն են ընդունում

124
0

111

Այսօր Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները վաղ առավոտյան դուրս են եկել փողոց և փակել միջպետական ճանապարհը: Գյուղացիները պահանջում են պայմաններ ստեղծել խաղողի մթերման համար: Վերջիններս բողոքում են, որ իրենց խաղողը հրաժարվում են մթերել:

«Այս 5000 տոննա խաղող ունեմ, բայց այն ոչ-ոք չի ընդունում, փոխարենը պատգամավորների խաղողներն են ընդունում: Մենք սպասում ենք, իսկ նրանց շարասյունն անհերթ գալիս է և մտնում, որովհետև տենդերն օլիգարխներն են շահել»,-նշեց գյուղացիներից մեկը:

Մյուսն էլ ասաց, որ եթե պետությունը հրաժարվում է մթերել իրենց բերքը, ապա թող թույլատրի Վրաստանին գյուղացիներից գնել և մթերել բերքը: «Լավ, եթե իրենք չեն ընդունում, թող բացեն ճանապարհները, վրացին էլ գա տանի բերքը: Նրանք կողմ են բերքը տանելուն, բայց անհասականալի պատճառով նրանց թույլ չեն տալիս դա անել»,-նշեց նա:

Ի վերջո գյուղապետին հաջողվեց հորդորել գյուղացիներին բացել ճանապարհը: Նրանք հեռացան, բայց պայմանով, որ իրենց հարցին լուծում կտրվի: «Մենք հիմա այստեղից հեռանում ենք մեր մարզպետի խաթեր, քանի որ նա շատ լավ մարդ է: Մենք նրան վստահում ենք, բայց, եթե վաղն էլ մեր պատասխանը չստացանք, գնալու ենք Թուրքիա, այնտեղ երևի ավելի լավ կլինի»,-ասաց գյուղացիներից մեկը: