տուն Լուրեր Եթե ուզում են սաղ մնան՝ թող այդ դաշինքի մեջ չմտնեն. Զուրաբյանի խորհուրդը՝...

Եթե ուզում են սաղ մնան՝ թող այդ դաշինքի մեջ չմտնեն. Զուրաբյանի խորհուրդը՝ ՀՀԿ-ին

96
0

levon-zurabyan-2

ՀԱԿ-ի և «Նոր Հայաստան»-ի միջև վերջնական համաձայնություն դեռ չկա՝ կապված  մարտի 1-ի հանրահավաքի անցկացման հետ: Ինչպես հայտնի է և՛ «Նոր Հայաստան»-ը, և՛ ՀԱԿ-ը քաղաքապետարան  մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու հայտ են ներկայացրել: Զուրաբյանը մեկ անգամ ևս տեղեկացրեց, որ կա երկու հայտ, և քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել երկուսի հայտն էլ, անցկացնել հանրահավաք` նույն օրը, նույն ժամին: Քաղաքապետարանի որոշումը Զուրաբյանը համարում է սադրիչ: ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ քննարկումները շարունակվում են,ու այսօր նորից հանդիպում է լինելու, որի ընթացքում էլ կորոշեն:

Անդրադառնալով ՀՀԿ- ՀՅԴ հնարավոր կոալիցիային,  Զուրաբյանը նշեց, թե ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց առաջ մի լավ մտածել: «Ես էլ Հանրապետականների տեղը լինեի, շատ երկար կմտածեի Դաշնակցության հետ դաշնակցելուց առաջ, քանի որ նրանց բազմափորձ պատմությունը ցույց է տվել, որ նրանց հետ դաշնակցող ուժերը կործանարար հետևանքներ են ունեցել երկրի համար և իրենք էլ ավելի ուշ կործանվել են»,-  ասաց Լեւոն Զուրաբյանը:

Միևնույն ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը Հանրապետականներից ազատվելու միակ ճանապարհն է` ակնարկելով, որ դա իրենց ձեռնտու է. «Եթե ուզում են սաղ մնան՝ թող այդ դաշինքի մեջ չմտնեն, բայց ցանկալի կլիներ, որ մտնեն: Դա նրանցից ազատվելու միակ ճանապարհն է»,- ասաց Զուրաբյանը: