տուն Լուրեր Եթե Թաթոյանը չակերտներից դուրս գա

Եթե Թաթոյանը չակերտներից դուրս գա

111
0

Naira

Խորհրդարանում հատուկ ընթացակարգով շարունակվում է քննարկվել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Որպես ՄԻՊ թեկնածու` խորհրդարանին է ներկայացվել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ով էլ պատասխանում է պատգամավորների հարցերին:

ՄԻՊ թեկնածուին որոշ հարցեր ուղղեց  ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ Թաթոյանին հիշերեց նախկին 3 ՄԻՊ-երի ճակատագրերը, որոնք բոլորը մինչ պաշտոնավարման ավարտը հրաժարական են տվել: «Լարիսա Ալավերդյանի հետ կապված պատմությունը լավ գիտեք, Արմեն Հարությունյանն անվանվեց անհաջող կադր, իսկ Կարեն Անդրեասյանը, թեպետ, հայտարարեց, որ հրաժարական չի ներկայացնի և շատ լավ գիտի, թե ումից են և ինչին են միտված իր նկատմամբ քննադատությունները, միևնույն է, հրաժարական տվեց: Ձեզ ներկայացրել է ՀՀԿ-ն, Դուք դեռևս Արդարադատության նախարարության փոխնախարար եք և հասարակության մեջ ընկալվում եք որպես իշխանության ներկայացուցիչ: Ինչքանո՞վ եք վստահ, որ կկարողանանք Ձեր աշխատանքով ապացուցել, որ իշխանության դրածոն չեք, քանի որ մեկ-երկու տարի հետո չի բացառվում, որ այստեղ նորից խնդիր առաջանա, եթե հանկարծ պարզվի, որ Դուք ինչ-որ սահմանված սահմաններից, չակերտներից դուրս եք եկել»,- նշեց Նարիա Զոհրաբյանը:

Ի պատասխան պատգամավորի` Թոթոյանը շեշտեց, որ ինքը ոլորտում աշխատել է և շատ լավ հասկանում է բարդություններն ու գիտակցում է մարտահրավերի լրջությունը: «Ես դրա համար ներկայացրել եմ այնպիսի մեթոդներ, որոնք գործադրելով ես հնարավորություն կունենամ մինչ պաշտոնավարման ժամեկտի ավարտն աշխատել: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ իմ թեկնածությունն առաջադրել է իշխող ՀՀԿ-ն, ապա ասեմ, որ դա նշանակություն չունի: ՄԻՊ-ը Սահմանադրությամբ և օրենքներով ունի այնպիսի ուժեղ պաշտպանվածություն, որ աշխատանքի ճիշտ սկզբունքներ որդեգրելու դեպքում բոլոր մարտահրավերներն հաղթահարելի են»։

ԲՀԿ առաջնորդը Թաթոյանի պատասխանից եզրակացրեց. «Չեմ կարծում, որ սկզբունքները խորապես կարող են խանգարել այն երևույթներին, որոնք տեղի ունեցան, երկրորդ` Դուք ասում եք, որ ներկայացրել եք մոտեցումներ, որոնք չափորոշիչ են ու հնարավորություն կտան խուսափել նախորդների ճակատագրից: Կարելի է ասել, որ դա նշանակում է, թե Դուք խուսափելու եք և չեք քննադատելու իշխանություններին կամ պետական մարիններին, որպեսզի չհիասթափեցնեք Ձեզ առաջադրողներին»: