տուն Լուրեր Եթե սրա հետևում կանգնած չէին իշխանությունները, դեպքերից գոնե մեկը կարող էին բացահայտել....

Եթե սրա հետևում կանգնած չէին իշխանությունները, դեպքերից գոնե մեկը կարող էին բացահայտել. Արգիշտի Կիվիրյան

70
0

777ab646447c78471f0f1680a64289ef-472x265

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ երեկվա ծեծի դեպքը որակում է որպես կազմակերպված պետական ահաբեկություն:

«Դա սկսվեց «Նախախորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի դեմ հարձակումից: Դրանից հետո տեղի ունեցան հարձակումներ ազատամարտիկների վրա ու այս վերջին դեպքը, որ տեղի ունեցավ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հետ նաև ավտոմեքենաների վառելու դեպքերը: Եթե այս ամբողջը նայում ենք մի ընդհանրության մեջ, մի հստակ ձեռագիր ենք տեսնում` կազմակերպված ձևով ահաբեկել իշխանության քաղաքական հակառակորդներին: Ակնհայտ է, որ այս ամենի ետևում կանգնած է իշխանությունը, որովհետև այլ պարագայում այս հանցագործություններից գոնե մեկը կբացահայտվեր»,- Araratnews.am-ի հետ զրույցում տեղի ունեցածը այսպես բնութագրեց վերլուծաբանը:

Կիվիրյանը վերհիշեց նաև նախորդ տարի աշնանը քաղաքական ակտիվիստների վրա  հարձակումների մոտ մեկ տասնյակ դեպքերը, որոնցից մեկ տարի անց այդ հարձակումներից որևէ մեկը դեռս բացահայտված չէ:

«Եթե սրա հետևում կանգնած չէին իշխանությունները, գոնե մեկը կարող էին բացահայտել»,- եզրափակեց նա: