Ճանաչել Արցախի Հանրապետությունը, թե՝ ոչ։ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ առաջիկա 15 օրվա ընթացքում պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը։
«Պահն է դա անել, քանի որ Ադրբեջանն անցավ ռուբիկոնը, հարձակվեց խաղաղ բնակչության վրա՝ մի կողմ շպրտելով միջազգային նորմերը։ Եթե Ադրբեջանը հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը, ապա մենք ինչու՞ պետք է հաշվի առնենք։ Եթե պահը կորցրեցինք, հետո դժվար է լինելու ընդունել Արցախի անկախությունը»,-ասաց նա։
Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով, դեռ դրա ժամանակը չէ.« Հայաստանում եւ աշխարհում չես գտնի մի հայ, որը դեմ կլինի Արցախի ճանաչմանը, մենք իսկապես պետք է ճանաչենք այն։ Այսօր դեռևս այդ ժամանակը չէ: Դա կնշանակի, որ մենք անելիք չունենք, բանակցությունները մի կողմ ենք դնում»։