տուն Լուրեր Եթե մյուս համայնքներում էլ ՍՄԱՐԹ-ի նման ծրագրեր իրականացվեն, պետությունը կաջակցի (տեսանյութ)

Եթե մյուս համայնքներում էլ ՍՄԱՐԹ-ի նման ծրագրեր իրականացվեն, պետությունը կաջակցի (տեսանյութ)

71
0

ՍՄԱՐԹ կենտրոնը կլուծի տարածաշրջանի աշակերտների արտադպրոցական կրթության խնդիրները: Այս մասին մայիսի 27-ին Դեբեդ համայնքում կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ամենակարևորը, որ այն հասանելի է բոլոր աշակերտների համար, որոշ այլ կենտրոնների նման ծաղկաքաղ չեն անում տարբեր համայնքներից, այլ հավասար հնարավորություններ են ստեղծում բոլորի համար: Կարծում եմ, որ նաև կենտրոնը ծրագրեր կմշակի, որպեսզի մեծահասակների համար այն դառնա շատ կարևոր կենտրոն»,- նշեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև հավելեց, որ եթե մյուս համայնքներում էլ նման ծրագրեր իրականացվեն, պետությունը կաջակցի. «Կրթությունը բոլորի համար այն կոնցեպտն է, որը դավանում է նոր իշխանությունը, և այդ առումով այս կենտրոնը հասանելի է բոլորի համար»:

Էմմա Հովսեփյան