Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ ֆերնանդո Տապիասը խոսել է «Բարսելոնայից» Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին:
«Եթե Մեսսին տեղափոխվեր «Ռեալ», ապա ստիպված նոր լիգա պետք է ստեղծվեր: Օրինակ, Եվրոպան և Ամերիկան ընդդեմ «Մադրիդի»:
Կրիշտիանո Ռոնալդուն ֆենոմենալ ֆուտբոլիստ է, որը ծնվում է 50 տարին մեկ անգամ: Նա հասնում է այն ամենին, ինչին ցանկանում է: Մեսսին գերազանց ֆուտբոլիստ է, սակայն Ռոնալդու չէ», — ասել է Տապիասը: