տուն Լուրեր Եթե Մարտի 1-ի որոշումը Սերժ Սարգսյանին մնար, նման ելք չէինք ունենա. Լարիսա...

Եթե Մարտի 1-ի որոշումը Սերժ Սարգսյանին մնար, նման ելք չէինք ունենա. Լարիսա Ալավերդյան

172
0

ալավերդյան

Սեպտեմբերի 19-ը Քաղաքացիական հասարակության օրն է: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց այն մասին, թե ինչ առաջընթացներ ու հետընթացներ է գրանցել Հայաստանն այս ոլորտում:

«Հայաստանում քաղաքացիական հասարակությունը նոր չէ, այն սկզբնավորվել է 80–ականներին՝ Արցախյան շարժման ժամանակ: Ինչքան էլ մենք ասենք «ազգային- ազատագրական պայքար», Արցախյան շարժումը, միևնույն է, դրվել է քաղաքացիական հասարակության նախադրյալի սկիզբը: Մեր քաղաքացիական հասարակությունը չի կարողանում ազդել որոշումներ ընդունելու կայացմանը օրինակ «Դ!եմ եմ»–ը , ինչ էլ խոսում է մի նոր որակի մասին, որին հասել է քաղաքացիան հասարակությունը, ՍԴ-ն հաշվի նստեց: Օրեցօր քաղաքացիական հասարակությունը հասնում է նոր մակարդակի: Դա նաև կապված է նոր տեխնոլոգիաների զարգացման ու ներմուծման հետ»,- ասում է նա:

«Ես միշտ ասել եմ, որ քաղաքացիական հասարակության զարգացման համար հզոր հիմք է գրագիտությունը: Եթե հասարակությունն ուզում է իշխանությանն ինչ-որ բան ապացուցել, պետք է լինի ավելի գրագետ, քան իշխանությունն է: Որքան էլ խոսենք կրթության ոլորտի թերությունների մասին, պետք է ասեմ, որ կրթության մակարդակը մեզ մոտ չի իջնում»,- ասում է Ալավերդյանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կարծիքով` եթե 2008-ի մարտի 1-ին որոշումը մնար Սերժ Սարգսյանին, նա չէր հրամայի կրակել մարդկանց վրա:

Լարիսա Ալավերդյանը` որպես քաղաքացիական հասարակության զարգացման նախադրյալ, նշում է նաև խոսքի ազատությունը:

«Խոսքի ազատությունը համարվում է քաղաքացիական հասարակության հիմքը: Առանց տեղեկության ազատ փոխանակման հնարավոր չէ հասնել արդյունքների»,- եզրափակեց Ալավերդյանը: