տուն Լուրեր Եթե Կարապետյանը «գերծերացածներին» չուղարկի թոշակի, ոչինչ էլ չի ստացվի. քաղաքագետ

Եթե Կարապետյանը «գերծերացածներին» չուղարկի թոշակի, ոչինչ էլ չի ստացվի. քաղաքագետ

105
0

Կարեն-Կարապետյան

Ապրիլյան պատերազմը, տարածքները հետ վերադարձնելու հետ կապված հոգեբանական տեռորը, հուլիսյան դեպքերը, «Սասնա ծռերի» ապստամբությունը` այս ամենը մարդկանց, ինչպես նաև Կրեմլին ինչ-որ բան հուշեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը. «Կրեմլում հասկացան, որ իրենց դարավոր միամիտ բարեկամի երիտասարդ սերունդն անկախանում է, իսկ անկախությունը կբերի Հայաստանի հեռացում Ռուսաստանից»:

Այս պարագայում, քաղաքագետի կարծիքով՝ խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների հավասարակշռումն է: Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Ռուսաստանին կպարտավորեցնեն քաղաքականության մեջ ճշգրտումներ կատարել: Այդ իսկ պատճառով որոշեցին, որ կա մեկը, որը հեղինակություն է վայելում և կարող է վիճակ փոխել:

Իսկ վիճակը, ըստ Շիրինյանի, կփոխվի միայն մի պարագայում, եթե Կարեն Կարապետյանն «արդեն մտքով, տարիքով և ուղեղով գերծերացածներին» ուղարկի «թոշակի, իրենց վաստակած հանգստի», հակառակ  դեպքում ոչինչ չի ստացվի: