Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այսօր՝ օգոստոսի 5-ին նշում է իր 45-ամյակը, պատմել է, թե ինչպես է որոշել 2015 թվականին վերջ դնել ֆուտբոլային կարիերային։
«Ամեն ինչ իր ժամկետն ունի երեւի, բայց ավարտը, կարծես, կտրուկ ստացվեց։ Պորտուգալիայի հետ խաղից առաջ հանկարծ որոշեցի՝ եթե չհաղթենք՝ կավարտեմ։ Չհաղթեցինք։ Ավարտեցի»,- պատմել է Բերեզովսկին Матч ТВ-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հրատարակչության թղթկիցը նկատել է. «Ամեն ինչ հասկանալի է։ Ամեն ինչում մեղավոր է Կրիշտիանուն» (խաղը կայացել էր 2015 թվականին հունիսի 13-ին, Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-թրիք գրանցեց, իսկ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց 2։3 հաշվով-խմբ.)։ Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը նշել է, որ եթե կա մեղավոր մեկը՝ դա միայն ինքն է։