Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական որոշումը պետք է անպատճառ ներառի միջազգային փորձագետներին Իսլամական Հանրապետության միջուկային և ռազմական բոլոր օբյեկտները դիտարկելու իրավունք: Փարիզի այս տեսակետը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
«Ամենալավ համաձայնագիրն էլ անօգուտ է, եթե հնարավոր չէ ստուգել, թե ինչպես է այն իրկանացվում», — ասել է նա` նշելով, որ եթե Իրանը հայտարարում է, որ միջազգային փորձագետներին հասանելի չեն լինելու միջուկային օբյեկտները, ապա դա համաձայնագիր չէ:
«Եթե Թեհրանը ցանկանա ստեղծել իր միջուկային զենքը` շրջանցելով պայմանավորվածությունները, ապա դա, անկասկած, կանի ռազմական կամ գաղտնի այլ օբյեկտում», — ասել է նախարարը: