տուն Լուրեր Եթե Հայաստանը վերջիվերջո չմտնի Եվրասիական միություն, ապա հարցականի տակ կլինի ոչ միայն...

Եթե Հայաստանը վերջիվերջո չմտնի Եվրասիական միություն, ապա հարցականի տակ կլինի ոչ միայն հայկական պետականության, այլ ամբողջ հայ ժողովրդի ապագան. ՌԴ նախկին դեսպան

129
0

64509_src

«Եթե Հայաստանը վերջիվերջո չմտնի եվրասիական միություն, ապա հարցականի տակ կլինի ոչ միայն հայկական պետականության, այլ ամբողջ հայ ժողովրդի ապագան»,- երեկ կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի եթերում ասել է 2009-2013թթ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։ Այս մասին հաղորդում է Грузия-онлайн-ը։

«Ցանկացած դեպքում Հայաստանը պետլ է անի այդ ընտրությունը։ Հայաստանը չի կարող անվերջ մանեւրել այս բարդ միջազգային տարածությունում, որում մենք հիմա գոյատեւում ենք։ Եվ այս պատմական ընտրությունից, որը պետք է անի Հայաստանը, շատ բան է կախված՝ երկրի ապագան, հայ ազգի ապագան, եւ ընդհանրապես հայերի ապագան»,- ասել է նա։

«Ինչպիսի՞ն կլինի այդ պետությունը՝ Հայաստանը։ Կմնա՞ այն որպես ինքնուրույն պետական միավորում իր ազգային քաղաքականությամբ, իր ազգային հետաքրքրություններով, հարգված ամբողջ աշխարհում, թե՞ կմիանա այն արեկմտյան արժեքներին, որոնց մասին այժմ քիչ են սկսել խոսել, դրանք հիմա անցել են ոնց որ երկրորդ պլան, բայց գոյություն ունեն, եւ միշտ գոյություն կունենան այնքան ժամանակ, քանի դեռ գոյությու կունենա արեւմտյան երկրների ագրեսիվ քաղաքականությունը»։