տուն Քաղաքական Միջազգային Եթե եզրափակչում գնդակ խփեի, ապա կասեի, որ մրցաշարը գերազանց եմ անցկացրել. Մեսսի

Եթե եզրափակչում գնդակ խփեի, ապա կասեի, որ մրցաշարը գերազանց եմ անցկացրել. Մեսսի

71
0

94cf3d905f

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է Մունդիալ 2014-ին իր ելույթին:

«Ափսոս էր պարտվել եզրափակչում, քանի որ մենք լավ հնարավորություններ ունեինք: Մենք չենք իրացրել շատ լավ պահեր: Գերմանացիները վերահսկում էին գնդակը, սակայն նրանք պահեր չունեին: Մեր պահերն ավելի սուր էին:

Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա ես անձամբ կարծում եմ, որ կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կարող էինք ավելի լավ անցկացնել: Այդուհանդերձ, եթե ես եզրափակչում գոլի հեղինակ դառնայի, ապա կարող էի պնդել, որ գերազանց մրցաշար եմ անցկացրել:  Եզրափակիչն ու կիսաեզրափակիչը չեմ կարող գրանցել իմ օգտին, սակայն դրանք այնքան էլ տապալված չէին», — ասել է արգենտինացին: