Հիմա Երևան քաղաքը 9-ը բալի ֆոն ունի, այսինքն, դրանից ցածր հաշվարկներ չեն անում և առանձին տներ ու կոնստրուկցիաներ ապահովում են դա: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Երբ որ անցանք մոնոլիտ շինարարությանˋ երկաթ բետոնի, քանի որ այն ավելի վստահելի կառույց է, մենք մոռացանք հիմնական սկզբունքներից մեկըˋ քաղաքաշինության սկզբունքը: Մենք վստահելի բնակավայր չենք կառուցում, խտությունը Երևանում և կենտրոնում շատ մեծացրեցինք: Անթույլատրելի են մեր բակերում սարքված շենքերը, կցակառույցները: Առանց այն էլ մեր բնակֆոնդը լավ է, բայց բոլորը շատ երկար ժամանակ ծառայել է մարդկանց և ոչ մի հիմնական վերանորոգման չի ենթարկվել: Երևանը շատ մեծ հիմնախնդիրներ ունի,-ասաց Մինասյանը:
Նա նշում է, որ Ճարտարապետությունը մի արվեստ է, որը հնարավորություն է տալիս մարդկանց լիարժեք ապրելու, իրենց աշխատանքն ու ապրելակերպը ձևավորելու:
«Երկու խնդիր կա, առաջինըˋ բարոյական խնդիրը, որ ըստ բոլոր քաղաքներում ունեցող կարգի, երբ որ մի արժեքավոր շենք է լինում, ոչ մի շենք շինարարություն չի թույլատրվում այդ տարածքում: Մենք դա չպահպանեցինք, որովհետև մենք նոր ժամանակներից վերցրեցինք ամենավատըˋ բարձահարակ շենք կառուցելու մոլուցքըˋ մոռանալով որ մենք ունեինք շատ գեղեցիկ կենտրոն և այնտեղ պետք չէր աղավաղել: Բարձրությունները շենքերի, որպես կոնստրուկցիա նախնտրելը, մեզ մոտ քանի որ Հայաստանը այնպիսին է, որ յուրաքանչյուր հիսուն տարին մեկ երկրաշարժ է լինում, այն էլ շատ ուժգնորեն, մեզ մոտ 4 հարկից ավել չպետք է լինեն: Հետո բարձրացվեց 9-ը հարկի, բայց պետք է լինեն մետաղական կոնստրուկցիաներ: Հիմա կարող է մեզ մոտ շատ վտանգավոր տեղում բարձրահարկ շենք լինի: Օրինակˋ Հրազդանի ստադիոնի դիմացի կառուցված շենքը անույլատրելի է: Կանգնած է հսկայական շենք հսկայական ծավալով, բայց երկրաշարժը կարող է հենց վաղը լինել: Եթե մեզ մոտ երկրաշարժ լինի, Երևանում 10 անգամ ավելի վատ կլինի, քան Սպիտակում եղավ, դրանում ոչ մեկ չի կասկածում: Մենք ամեն տարվա հսկողություն չունենքն շենքերի վրա»,-ասաց Մինասյանը:
Նա հավելեց նաև, որ 30 միլիարդի արժողությամբ ծրագիր պետք է մշակվի, որպեսզի վերանորոգում իրականացնեն և շենքերի հիմքերում ռետինե բարձիկներ դնեն: