տուն Լուրեր Եթե Չարբախցի Գեղամն ու Նորատուսցի Ալիկը սուրբ են, Արամին ու Մուշեղին ո՞վ...

Եթե Չարբախցի Գեղամն ու Նորատուսցի Ալիկը սուրբ են, Արամին ու Մուշեղին ո՞վ է սպանել

260
0

Այսօր դատարանի դահլիճից արդարացվել և ազատ է արձակվել Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը: Նորատուսցի Ալիկն արդարացվեց ՀՀ ՔՕ 38-112-րդ հոդվածով եւ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դահլիճից ազատ արձակվեց նաև Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը, որը թեև դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ համաներում կիրառվեց:

Հիշեցնենք, որ Չարբախցի Գեղամը մեղադրվում է սպանություն կատարելու համար, դատախազը միջնորդել էր նրան դատապարտել 14 տարվա ազատազրկման, իսկ Ալիկ Բանդուրյանի համար՝ ՔՕ  38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը) դատախազը պահանջում էր 8 տարվա ազատազրկում:

Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերին Չարբախի «Լիա» գեղեցկության սրահի նկուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ հրազենային վիրավորում ստանալու հետևանքով սպանվեցին 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը և 35-ամյա Արամ Պետրոսյանը:

Գրեթե 2  տարի տևած դատաքննությունից հետո սպանության մեջ կասկածվող քրեական հեղինակություններն այսօր դատարանի դահլիճից ազատ են արձակվում:

Հռետորական հարց. հարգելի՛ դատարան, երբ հանուն Հայաստանի Հանրապետության նման վճիռ էիք կայացնում, ձեր մտքով չանցա՞վ, որ եթե Ալիկն ու Գեղամը սուրբ են, ապա ով կամ ովքեր են սպանել Արամին և Մուշեղին: