Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, հիշատակելով անցնող տարվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում գրանցված լարվածությունը, ասաց, որ հայկական բանակը տիրապետում է իրավիճակին:
«Սահմանային լարվածությունն, ըստ էության, երկու շատ կարևոր փաստ է ջրի երես հանում: Առաջինն այն է, որ մեր բանակը անկախության տարիների ամենակայացած կառույցն է ու ամենասիրվածը: Եթե մնացած բոլոր կառույցները կամ կառույցների ղեկավարները նույնքան նվիրումով վերաբերվեն իրենց կառույցին, ապա արդյունքները կլինեն այնպիսին, ինչպիսին մենք ունենք բանակի պարագայում»,- ասում է պատգամավորը:
Արտակ Դավթյանը վստահ է` Ադրբեջանի նախագահի հոխորտանքները, որ տարիներ շարունակ և ռազմական բյուջեն ավելացնելով և վերազինելով իր բանակը նա հասել է այնպիսի աստիճանի, որ ցանկացած պահի կարող է ուժի գերակշռության հարցով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիր, ուղղակի հօդս ցնդեց:
«Դիվերսիաները, որոնք կատարվեցին ամռանը, և նաև ուղղաթիռի հետ կապված ահաբեկչական գործողությունը ուղղակի ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերը բավական հուսալի են և վերահսկում են իրավճակը։ Անհրաժեշտության դեպքում այդ դիվերսիոն ու ահաբեկչական գործողություններին տալիս են արժանի պատասխան»,- հավելեց նա: