տուն Լուրեր Եթե այլ խնդիրներ չլինեն, էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով կնվազի. Ռոբերտ Նազարյան

Եթե այլ խնդիրներ չլինեն, էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով կնվազի. Ռոբերտ Նազարյան

100
0

arm135374484041

Ազգային ժողովում շարունակվում են «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով լսումները: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հարց ուղղեց.

«Մոտ 230 մլն դրամի վարկային պարտքեր ունի ՀԷՑ-ը: Երբ նայում ենք՝ 250 մլն պարտք ունի արտադրողներին: Դուք ուսումնասիրե՞լ եք այս վարկային պարտքերն ինչպես են առաջացել, որ թվականից, և ինչ գործունեության համար: Նախորդ տարի նույն խնդիրն էր, սակագինը բարձրացավ, իսկ պարտքերը մարվեցի՞ն թե` ոչ»:

Պողոսյանի հաշվարկներով առնվազն 30 տոկոսն է, որ սակավաջրության և այլնի պատճառով է: Պատգամավորին հետաքրքրեց, թե մնացած գումարը որտեղի՞ց է առաջացել:

«Այդ 6.93 դրամը, եթե հաշվել եք, կարո՞ղ եք ասել, թե դա ինչքան գումար է կազմելու:

«ՀԷՑ-ը դարձել է անվարձունակ ու որևէ այլ բանկ իրեն վարկ չի տրամադրում: Այս 6.93 դրամից 2.4 դրամը գնում է մեր մնացած բոլոր կայաններին ու սպասարկող ընկերություններին, մնացած 4.24 դրամը` բաշխիչ ցանցերին: Այս 4.24 դրամը հաջորդ տարի դուրս է գալու: Եթե նշված գործոնները չլինեին, դա ստացվում է մոտ 5 դրամ` ԱԱՀ-ով»:

Նազարյանը համոզված է` եթե հաջորդ տարի նշված խնդիրները չառաջանան, էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով կնվազի:

«Եթե այլ խնդիրներ չլինեն, ես իմ ասածի տերն եմ»,- հաստատեց Նազարյանը։