տուն Լուրեր Եթե Աշոտ Կարապետյանը մեղադրվողների ցուցակում չկա, նշանակում է՝ հիմքեր չկան նրան որպես...

Եթե Աշոտ Կարապետյանը մեղադրվողների ցուցակում չկա, նշանակում է՝ հիմքեր չկան նրան որպես մեղադրյալ ճանաչելու. Գրիշա Վիրաբյան

100
0

Vesti.am-ի հարցազրույցը Գրիշա Վիրաբյանի հետ:

-Պարոն Վիրաբյան, այս պահին ի՞նչ փուլում է Ձեր դատավարությունը:

Ոստիկանների դեմ մեղադրանք է առաջադրվել, Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է լսումներ լինեն:

-Դատավարությունից ի՞նչ ակնկալիք ունեք:

Ակնկալիքներն այնքանով են մեծ, որ, ոստիկանների հետ կապված, ամեն ինչ հիմնավորված է: Հիմնականում այս վերջին փոփոխությունները հանարպետությունում որ եղան, երևի բոլորիս հոգեբանության վրա են ազդել, բոլորս ուզում ենք մի լավ բան արած լինել: Մանավանդ, այդ տղաները մեր շրջանից են և ես այդքան էլ հակված չեմ, որ պատիժ կրեն: Եղել, անցել է, ես իմ պայքարը պատվով տարա: Ուղղակի փաստերն այնքան ակնառու են, որ իրենք կդատվեն:

-Այսինքն՝ անկախ նրանից՝ ոստիկանների մեղքը կհաստատի դատարանը, թե ոչ, Դուք նրանց նկատմամբ բարի վերբերմունք ունեք:

Իհարկե: Հաշվի առնելով ստեղծված համերաշխության մթնոլորտը, ընդառաջ գնալով նորընտիր վարչապետի հայտարարություններին, առ այն, որ երկրում պետք է առողջ մթնոլորտ ստեղծվի և ոչ ոք իրենց հաղթողի կամ պարտվողի դերում չպետք է զգա, միևնույն ժամանակ, հաշվի առնելով հանրապետության վարկանիշի աննախադեպ բարձր լինելը, որպես երկրի քաղաքացի ուզում եմ ՀՀ-ի համար խնդիրներ չստեղծել միջազգային դատական ատյաններում և քաղաքական հարթակներում, դրա համար էլ որոշել եմ ներել այդ մարդկանց:

-Ձեր գործով բազմաթիվ ոստիկաններ էին անցնում, դրանց որոշ մասը քննության պրոցեսի ընթացքում դուրս եկավ և մնացին երկուսը: Նախկին ցուցակից բավական հետաքրքիր անուններ կային, որ դուրս մնացին՝ մասնավորապես Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ Դուք իր անունը հավանաբար շահարկում էիք եվրոպական ատյաններում գործին ավելի հնչեղություն տալու համար: Հիմա Դուք պարոն Կարապետյանի նկատմա՞բ էլ նույն զգացումն ունեք, ինչ այն երկու ոստիկանների, ովքեր այսօր դատարանում են:

2004 թվականին ես չգիտեի ոստիկաններից ով որտեղ կլինի: Ուղղակի հիմա, մանավանդ, որ վերջերս համացանցում իմ մասին շատ է գրվում, ամեն ինչ թողնում եմ մարդկանց խղճին, դադարեցնում եմ այդ ամենը: Տարածված լուրն էլ բոլորիս վրա ազդում են՝ մեկի աշխատանքի վրա, մեկի ընտանիքի, նյարդերի: Դրա համար էլ ես այդ քայլին եմ գնում: Թե Կարապետյանի նշանակման լուրերն ինչքանով են ճիշտ, չգիտեմ, բայց անկեղծ ասեմ, չեմ ցանկանում նրան խանգարել: Քննությունը եղել է, դատական պրոցեսն ընթանում է, ամեն մարդ իր ճակատագրի տերն է: Գործով Եվրոդատարանը կայացրել է աննախադեպ վճիռ՝ ՀՀ նախկին իշխանությունների օրոք ես չեմ կարողացել լուրջ արդյունքների հասնել: Հիմա, շնորհիվ իմ փաստաբանների Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քննչական գործ, կատարվել է նախաքննություն, հարցաքննվել են մարդիկ, մեղադրվել է երկու ոստիկան: Եթե Աշոտ Կարապետյանը մեղադրվողների ցուցակում չկա, նշանակում է՝ հիմքեր չկան նրան որպես մեղադրյալ ճանաչելու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում