տուն Լուրեր Եթե Արցախի երկու նախագահը դիմել էին Քոչարյանին ազատելու հարցով, պետք է հարգեին

Եթե Արցախի երկու նախագահը դիմել էին Քոչարյանին ազատելու հարցով, պետք է հարգեին

110
0

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Արցախի երկու նախագահը դիմել էին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու հարցով, պետք է հարգեին։

«Պետք է հարգեին այդ դիմումը, և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին։ Ճիշտ չեն արել, ըստ իս»,- Para TV-ի փոխանցմամբ՝ ասել է Վիտալի Բալասանյանը։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: