Այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն անդրադարձավ Աղաջանովի հոր բաց նամակին, ըստ որի՝ իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ: Դավիթ Սանասարյանը հերքեց այդ տեղեկությունները: «Ես հպարտանում եմ իմ մամուլի խոսնակով, որ ծառայությունը բավականին բարձր որակով է իրականացնում, և նրա ծառայությունը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել»,- ասաց նա:
Լուրեր կան, որ Սանասարյանը ճնշել է Արդարադատության նախարարությանը՝ Մհեր Ենոքյանի խնդրագրին դրական եզրակացություն տալու, Դավիթ Սանասարյանն ասաց՝ դա սուտ է: «Եթե որևէ մեկն ապացույց ներկայացնի, որ որևէ պաշտոնյայի ասել եմ՝ այս հարցով այսպիսի դիրքորոշում կհայտնեք, ես խոստանում եմ, որ հրաժարական կտամ և քաղաքականությամբ չեմ զբաղվի»,- ասաց պաշտոնյան: