Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ «Մարտի 1»-ի գործով բոլոր հանգամանքները պարզվել են: Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հովսեփյանի այս ասածին, Միջազգային անվտանգության հարցերով «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստեփան Սաֆարյանն ասաց.
«Եթե Աղվան Հովսեփյանին հավատանք, ինքը հոկտեմբերի 27-ն էլ է բացահայտել: Իրականում՝ կոծկել է»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ ինչ-որ տեղ Աղվան Հովսեփյանը ճիշտ է՝ բացահայտվել են «Մարտի 1»-ի հետ կապված հանգամանքները:
«Ես կարծում եմ, որ իրոք՝ մարտի մեկի հետ կապված բոլոր հանգամանքները պարզվել են: Աղվան Հովսեփյանի նախադասության այդ հատվածը իսկապես ճիշտ է: Հասարակության համար, ինձ համար ամեն ինչ պարզ է. ՀՀ այդ օրերի իշխանությունը գնդակահարել է խաղաղ ցուցարարներին և դա ապացուցված է: Մնում է, ր հանցագործները նստեն մեղադրյալի աթոռին: Դա կլինի ապագայում: Այդ հնարավորությունը դեռևս Հայաստանի հասարակությունը չունի:Բոլոր դատական պրոցեսներում էլ ապացուցվել է, որ մարտի մեկի գործով ձերբակալված մարդիկ մարտի մեկի գործողություններում որևէ հակաօրինական բան չեն արել: Այսինքն՝ Աղվան Հովսեփյանը, իր դատախազներով հանդերձ՝ ոչինչ չի կարողացել ապացուցել, և դատարաններում իրենք, ըստ էության, պարտվել են»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը: