Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ ինքը կամավոր հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ դա լինի իրավական հարթության վրա, բայց ոչ ստիպելով:
Սիմոնյանի խոսքով՝ ինքն այն մարդը չէ, որ ստիպեն ինչ-որ բան անել: Հարցին,թե կա մեկը, որը կարող է նրան ստիպել, որ հեռանա իր պաշտոնից, Սիմոնյանը պատասխանեց, որ կարող է երկրի նախագահը, վարչապետն ասի ու… .«Բայց ես գտնում եմ, որ ճիշտը հոգաբարձուների խորհրդի նիստն է, որը կարող է հարցը լուծել: Եթե համալսարանում առանց իրավունքի կենսագործման մի բան լինի, կդառնա խասիաթ: Այստեղ ընդամենը 200 հոգի ուսանող է իմ հրաժարականը պահանջում, իսկ ԵՊՀ-ում 17 000 ուսանող կա: Եթե 2000 ուսանող պահանջի իմ հրաժարականը, ես սիրուն ձևով դիմում կգրեմ, կհրաժարվեմ»: