Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ընթացիկ տարվա աշնանը կարող Է իրանցի գործընկերների հետ համատեղ հետազոտական խմբի շրջանակներում առաջին քննարկումներն անցկացնել ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման հեռանկարների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, լրագրողներին հայտարարել Է ԵՏՀ-ի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:«Որոշում Է ընդունվել ազատ առեւտրի գոտու շուրջ Իրանի հետ համատեղ ուսումնասիրություններ սկսելու մասին: Այդ նախաձեռնությամբ հանդես են եկել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղազախստանը: Նրանք շահագրգռված են Իրանին վերաբերող այդ որոշմամբ»,-ասել Է նա:
Ընդսմին նախագիծը քննարկվում Է «Մետաքսի ճանապարհ» նախագծի հետ փոխկապված: «Սակայն Իրանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չԷ, ուստի ԱԱԳ-ի հատուկ մոդել ենք համաձայնեցնելու»,-հայտարարել Է Սլեպնյովը:
«ՄԵնք սկսում ենք ուսումնասիրությունները: Ծրագրում ենք, որ արդեն աշնանը կկայանան առաջին շփումները (համատեղ հետազոտական խմբի շրջանակներում), իսկ այնուհետեւ մենք առաջարկություն կանենք բանակցությունների եւ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի անմիջական պատրաստման վերաբերյալ»,-հավելել Է ԵՏՀ-ի առեւտրի նախարարը: