Rosetta տիեզերական զոնդի OSIRIS գործիքը տեղեկություններ է հավաքել 67P/Չուրյումով-Գերասիմենկո երկրնաքարի մասին և դրանք երկիր փոխանցել: Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) գիտնականները հրապարակել են ստացված 10 լուսանկարները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով մոտ 19:43-ին Չուրյումով-Գերասիմենկոյի երկնաքարի միջուկի վրա է վայրէջք կատարել եվրոպական Rosetta զոնդի Philae մոդուլը: Այն շուրջ 3 օր աշխատելուց հետո լիովին լիցքաթափվել է և այժմ գտնվում է «քնի» վիճակում:
Սպասվում է, որ փետրվարի կեսերին Rosetta-ի և երկնաքարի հեռավորությունը կկազմի 6 կիլոմետր, ինչը թույլ կտա Philae-ից նոր տեղեկություններ ստանալ: