տուն Լուրեր Ես ռուս եմ, դրսում ինձ ասում են մեր ռուս հյուրը. Արա Աբրահամյան

Ես ռուս եմ, դրսում ինձ ասում են մեր ռուս հյուրը. Արա Աբրահամյան

109
0

180458397.jpg.CROP.rectangle3-large

«Իմ անցած ճանապարհը նման չէ որևէ մեկի անցած ճանապարհին, ոչ էլ իմ ունեցած փորձն է նման որևէ մեկի փորձին: Նայեք իմ անցած ճանապարհը, 17 երկրի պարգևատրել է իրենց ունեցած ամենաբարձր շքանշաններով, դուք էլ երևի կասեք՝ Արա Աբրահամյանը փողը տվել` վերցրել է»,- հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, լրագրողների հարցից վրդովված՝ ասաց Արա Աբրահամյանը:

Հարցին՝ կուզենա ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնն,  ասաց. «ՀՀ նախագահի ընտրություններ չեն ընթանում, այդ մասին չեմ ուզում խոսել»:

Իսկ թե ինչպես է պատրաստվում մասնակցել ընտրություններին՝ լինելով այդ երկրի քաղաքացի, օրեսնդրական արգելքները չե՞ն մտահոգում, Արա Աբրահամյանը պնդեց՝ կան իրավաբաններ, որոնք ուսումնասիրում են. «Դուք ուզում եք ասել՝ ես իրավունք չունե՞մ վարչապետ դառնալու, իրավունք չունե՞մ նախագահ դառնալու, ես այդ ամենը գիտեմ, ես շատ լավ գիտեմ, ես դա հասկանում եմ: Խնդիրը կուսակցության ստեղծման, խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն է: Գործող օրենսդրությամբ ես պետք է 4 տարի անընդմեջ այստեղ բնակվեմ, տարվա ընթացքում 19 անգամ լինում եմ Հայաստանում, շատ սիրում եմ այստեղ հանգստանալ, գնալ տարբեր վայրեր, սիրում եմ լինել Արցախում: Իրավաբանական որևէ խախտում չի լինի»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հաճախ է գործարարը նեկայանում ռուս. «Դուք ռո՞ւս եք»։ «Այո, իհարկե ես ռուս եմ: Դրսում ինձ ասում են՝ մեր ռուս հյուրը, ռուսը չի նշանակում՝ ազգություն, ես հայ եմ, հպարտանում եմ ազգությամբ, իմ գյուղով: Այնպես չէ, որ Ռուսաստանում չորրորդական մարդ եմ, հիմա էլ Հայաստանում ուզում եմ կարիերա ստեղծել, կարիերա դուք եք ուզում ստեղծել, ուզում եմ իմ երկրին օգնել»:

Տեղեկացրեց՝ չի ցանկանում իշխանափոխություն լինի, նպատակը ընտրություններին մասնակցելն է:

Կուսակցությունը ֆինանսական խնդիրներ չի ունենա, տեղեկացրեց Աբրահամյանը, իր անձնական միջոցներով բոլոր հարցերը կլուծի։ Ինչ վերաբերում է հարցին, թե իրեն որ դաշտում է տեսնում՝ իշխանական, թե՞ ընդդիմադիր, նշեց. «Մեր դռները բաց կլինեն բոլոր նրանց համար, ովքեր կընդունեն մեր ծրագրերը, մեր գաղափարախոսությունը՝ անկախ նրանից ընդդիմադիր դաշտում են, թե իշխանական»:

Հարցին՝ հանդիպե՞ լ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղյա՞կ է ՌԴ նախագահը իր ծրագրերից՝ պատասխանեց. «Ինքը մեր նախագահն է, ինձ հանձնարարություններ է տալիս, ես կատարում եմ: Երեք անգամ ընտրվել է, իսկ ես եղել եմ նրա վստահված անձը: «Դաբրո» եմ ստանում իրենից այն ժամանակ , երբ գործում եմ ՌԴ տարածքում, իսկ դրանից դուրս ի՞նչ «դաբրո»»:

Ինչ վերաբերում է Հայաստանում ընտրությունների կեղծմանը, ասաց՝ իրենք ուսումնասիրում են, թե ինչ մեթոդներով են կեղծվում ընտրությունները. «Դրա դեմը կառնենք, ինչ-որ բաներ գիտենք, կպարզենք՝ ինչ պետք է անել, որ չկեղծվի»: