տուն Լուրեր Ես փողոցային խոսակցությունները չեմ մեկնաբանում. գյուղնախարարը՝ նախարարությունների միավորման մասին

Ես փողոցային խոսակցությունները չեմ մեկնաբանում. գյուղնախարարը՝ նախարարությունների միավորման մասին

142
0

armenia-minister-agriculture-sergo-karapetyan

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում այն խոսակցություններին, որ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները պետք է միավորվեն, ասաց. «Ես փողոցային խոսակցությունները չեմ մեկնաբանում»:

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն է խոսել օպտիմալացման մասին, նախարարը պատասխանեց. «Օպտիմալացում ասվել է, բայց վարչապետն ասե՞լ է, թե Գյուղատնտեսության նախարարությունը միացվելու է Բնապահպանության նախարարությանը»: