տուն Լուրեր Ես ոչ միայն դասադուլ եմ կազմակերպել, այլև հացադուլ. Շարմազանով

Ես ոչ միայն դասադուլ եմ կազմակերպել, այլև հացադուլ. Շարմազանով

117
0

շարմազանով

Ես ոչ միայն դասադուլ եմ կազմակերպել, այլև հացադուլ եմ հայտարարել 1995թ. նախագահական նստավայրի առջև:  Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ուսանողական բողոքի ալիքին։

«Բայց այն ժամանակ իրականությունն այլ է։ Իշխանությունը մեզ լսելու որեւէ ցանկություն չուներ։ 48 ժամվա ընթացքում որեւէ իշխանության ներկայացուցիչ չեկավ եւ չհարցրեց, թե ինչ ենք ուզում»,- մանրամասնեց ՀՀԿ մամուլի քարտուղարը՝ նշելով, որ Վիգեն Սարգսյանը ցանկություն է հայտնել հանդիպել ուսանողների հետ։

Շարմազանովը նաև ընդգծեց, որ դասադուլները մեր քաղաքացիների եւ ուսանողների իրավունքն են։ Ըստ հանրապետականի, դասադուլն իրենց քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել։ «Այս օրենքն անհրաժեշտ է, բխում է ՀՀ անվտանգության ամրապնդման շահերից։ Այնտեղ շատ ավելի լուրջ հարցեր կան։  Մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագիծը»,- ասել է Շարմազանովը։