տուն Լուրեր Ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ընտրաքվեների գողության համար. Րաֆֆի Հովհաննիսյան

Ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ընտրաքվեների գողության համար. Րաֆֆի Հովհաննիսյան

92
0

Րաֆֆի Հովհաննիսյան

Երեկ ԱԺ-ն ընդունեց «Հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը», որը ես ողջունում եմ: Այսպիսով, մենք ցույց ենք տալիս, որ մեր ցավը կիսում ենք ուրիշների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս շեշտեց, որ գործընթացին շուտով նաև եզիդները կներառվեն և կոչ արեց չմոռանալ, որ այս հայտարարության ընդունման մեջ մեծ է նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դերը:

Խոսելով գործող իշխանությունների մասինˋ բանախոսը նկատեց.

«Հիմա Մեծ պահքի շրջան է, ուստի ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ընտրաքվեների գողության համար, ինչպես նաև ներում եմ Վեհափառին՝ Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար:  Հիմա հերթը Սարգսյանին ու Վեհափառինն է: Ես բազմիցս նշել եմ, որ պատմության մեջ մի շարք նախադեպեր ցույց են տալիս, թե ինչպես են բազմաթիվ Հռոմի պապեր և պետական շատ այլ այրեր ընդունել իրենց սխալները և ներողություն խնդրել»:

Անդրադառնալով ներկա ներքաղաքական կյանքինˋ Հովհաննիսյանը կարևորեց մի շարք խնդիներ: Նա նշեց որ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և անգամ ՀԱՊԿ-ի հետ ունեցած հարաբերությունները հիմա առաջնայինը չեն:  «Մենք կարիք ունենք վերանայել Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Գիտեք կարևոր չէ, որ Հայաստանը չի մասնակցել ԵԱՏՄ կազմակերպած վերջին քննարկմանը: Սենք այսօր ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու: Օրինակ այն, որ Պերմյակովը մինչև հիմա չի հանձնվում հայկական կողմին: Սա խոսում է մեր հանդեպ ունեցած հարգանքի բացակայության մասին»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Վարդուհի Ստեփանյան