Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Մանչեսթեր Յունայդեդ» ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոստովանել է, որ ցանկանում է խաղալ Եվրոպայի լիգայի եզրափակչում և տիրել մրցանակին:
«Քառորդ եզրափակիչում մրցելու ենք «Անդերլեխթի» հետ: Մեզ երկու դժվարին խաղեր են սպասվում: Ես դիտել եմ նրանց մի քանի խաղերը եւ պետք է նշեմ, որ «Անդերլեխթում» բավական բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս»,- հայտարարել է ֆուտբոլիստը:
Խոսելով «Մանչեսթեր Յունայթեդում» իր ելույթների մասին, Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ դեռեւս աճելու տեղ ունի:
«Ես լավ գիտեմ իմ հնարավորությունները եւ համոզված եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր խփել եւ արդյունավետ փոխանցումներ կատարել»,- նշել է Հայաստանի հավաքականի առաջատարը: