«Այս պահին ես քննարկումներ եմ իրականացնում իմ համակիրների ու կուսակցական ընկերների հետ և երբ կունենամ վերջնական որոշում, դա կհրապարակեմ: Բայց ամենայն հավանականությամբ, ես կլքեմ ԲՀԿ-ն», —Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ-ն լքելու մասին տարածված տեղեկությունները, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
Նա ասաց, որ իր հետ կապված որոշումներն անձամբ ինքն է կայացնում և ԲՀԿ-ից դուրս գալ-չգալու մասին որոշումն էլ իրենն է ու պայմանավորված չէ այլ հանգամանքներով:
Ինչ վերաբերում է կուսակցությունում առկա տարաձայնություններին, որոնք սկսվել էին այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն որոշեց մնալ ընդդիմադիր դաշտում ու կոալիցիա չկազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ, Բաբայանն ասաց. «Դա, ես կարծում եմ, որ ավելի կոռեկտ կլինի մեկնաբանեն այն մարդիկ, ովքեր մնում են ԲՀԿ-ում և պատրաստվում են ընդհանուր մթնոլորտում փոփոխություններ իրականացնել կամ որոշել իրենց մարտավարություններն ու հետագա քայլերը»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ում խմորումները հրահրվում են կուսակցության անդամ գործարար պատգամավորի կողմից՝ ակնարկելով Աբրահամ Մանուկյանին, Բաբայանը արձագանքեց.
«Քանի որ ես չեմ պատրաստվում մնալ կուսակցությունում և, ամենայն հավանականությամբ, ես կլքեմ ԲՀԿ-ն, դրա համար կոռեկտ չեմ համարում այս պահին ինչ-որ գնահատականներ տալ: Աբրահամ Մանուկյանին ես շատ հարգում եմ, նա մեծ վաստակ ունի ԲՀԿ-ում և կարծում եմ, որ իր գործունեությամբ և իր աշխատանքներով ինքը բավականին դրական ազդեցություն է ունեցել ԲՀԿ գործունեության վրա»:
Շարունակությունն՝ այստեղ: