տուն Լուրեր Ես հրեշտակ չեմ, բայց իմ պարագայում չափազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝...

Ես հրեշտակ չեմ, բայց իմ պարագայում չափազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝ 100 տոկոսից ավելի. Հունան Պողոսյան. 1in.am

85
0

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին: Նրա նշանակումը միանշանակ չընդունվեց թե՛ սյունեցիների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ հասարակության այլ անդամների կողմից: Եղան քննադատություններ, անհամաձայնություններ որոշման դեմ, անգամ մարզում նորանշանակ մարզպետին դիմավորեցին բողոքի ցույցերով ու ճանապարհ փակելով: Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ մի քանի մարզերում ՏԻՄ ընտրություններ էին, այդ թվում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որը Հունան Պողոսյանի համար առաջին «փորձությունն» էր: Պետք է նշենք, որ Կապան քաղաքում երեկ սովորականից շատ ոստիկանության ծառայողներ կային, բոլոր ընտրատեղամասերի դիմաց 6-7, եթե ոչ ավելի թվով ոստիկաններ էին ծառայություն իրականացնում, Ճանապարհային ոստիկանության աշխատողների թիվը ևս մեծ էր քաղաքում: Հավանաբար, դա կապված էր նախկին փոխոստիկանապետ մարզպետի ներկայությամբ: Նորանշանակ մարզպետը մեծ դժվարությամբ համաձայնեց հարցազրույց տալ, այն էլ առանց տեսանկարահանման:

Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի հարցազրույցը  «Առաջին լրատվական»-ի հետ:

-Պարոն Պողոսյան, նախ ընտրություններն ինչպե՞ս են անցել Կապանում և ինձ հետաքրքիր է՝ ինչով էր պայմանավորված Կապանում մեծ թվով ոստիկանների ներկայությունը թե՛ ընտրատեղամասերի դիմաց, թե՛ քաղաքի տարբեր հատվածներում: Անգամ ոստիկանության ծառայողներ կային, ովքեր Երևանից էին բերվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում