ԱԺ-ում կրքերը կրկին բորբոքվել են:
Մինչ ելույթ էր ունենում ՀՀԿ կուսակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանըˋ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բարձրացավ ամբիոն և մեղադրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին իրեն ձայն չտալու համար: Գալուստ Սահակյանը փորձեց հանգստացնել պատգամավորին ասելովˋ «Թույլ մի տվեք, որ օրենքով շարժվեմ»:
Տեսնելով, որ պատգամավորը չի պատրաստվում հեռանալ ամբիոնիցˋ Սահակյանը նշեցˋ «Ես հիմա չգիտեմ անվտանգությանը կանչե՞մ, թե՞ շտապօգնությանը»: