տուն Լուրեր Ես էլ համոզված եմ, որ այս ընթերցված տեքստի հեղինակն էլ Գալուստ Սահակյանը...

Ես էլ համոզված եմ, որ այս ընթերցված տեքստի հեղինակն էլ Գալուստ Սահակյանը չէ. Ստեփան Մարգարյան

83
0

ստեպ

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը tert.am-ի հետ զրույցում ասել է. «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»:

ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, արձագանքելով Գալուստ Սահակյանիˋվերը նշված հայտարարությանը, ասաց.

«Ես էլ համոզված եմ, որ այս ընթերցված տեքստի հեղինակն էլ Գալուստ Սահակյանը չէ: Վիրավորելու համար չեմ ասում, բայց սա Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն»,- ասաց Ստեփան Մարգարյանն ու նկատեցˋ ինքը կցանկանար բովանդակային քննարկում ծավավել: