Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը, ով նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր, այսօր հայտարարեց, որ ինքը չի մասնակցելու այդ գործի վերաբերյալ ՍԴ-ում քննությանը։
«Ես այդ գործի քննությանը չեմ կարող մասնակցել, որևէ կարգավիճակով չեմ կարող մասնակցել», — խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ հայաստանյան օրենսդրությունը սահմանում է դատավորի՝ գործի քննության մասնակցության անհնարինությունը։ «Ես այդ գործի քննությանը մասնակցել եմ, եղել եմ ներկայացուցիչ և օրենքով չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը»։