տուն Լուրեր Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել․ Նիկոլ Փաշինյան

Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել․ Նիկոլ Փաշինյան

100
0

«Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել: Դա բոլորին է հասկանալի»,- այս մասին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո ՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության լրագրողի  հարցին, թե արդյոք Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դավոսյան հանդիպման շրջանակում քննարկե՞լ է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը, վարչապետը նշեց․ «Այն բոլոր հարցերը, հանրային հայտարարությունները, որոնք ես արել եմ, քննարկվել են մեր հանդիպման ընթացքում: Ես բազմիցս ասել եմ, որ բանակցային գործընթացում ներկայացնում եմ ՀՀ-ն: Մի պարզ պատճառով չեմ կարող ներկայացնել Արցախը, քանի որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել, նրանք ունեն իրենց կառավարությունը: Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել: Դա բոլորին է հասկանալի»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ իր ու Ալիևի բանակցությունների մանրամասները բոլորն են ցանկանում իմանալ, սակայն դրանք ամբողջությամբ չի կարելի ներկայացնել՝ էթիկայի կանոններից ելնելով:

«Այնուհանդերձ՝ բոլորը, ընդհանուր առմամբ, գիտեն՝ ինչ ենք խոսել: Բանակցություններն ընթացել են այն շրջանակում, որը համապատասխանում է իմ հրապարակային հայտարարություններին: Դեռևս նոր բան չկա»,- եզրափակեց վարչապետը: