«Մենք հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով և հրադադարի ռեժիմը հարգելով»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` պատասխանելով Վարշավայի համալսարանում հայ ուսանողներից մեկի հարցին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ապրիլին հայ-ադրբեջանական զորքերի միջև ռազմական գործողությունների ժամանակ դաշինքը անտարբեր չի գտնվել և հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:
«Ես դիմել եմ երկու կողմերին էլ` կոչ անելով հարգել հրադադարի ռեժիմը: Ես չեմ հավատում հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը»,- ասել է Սթոլթենբերգը: