Տեսողական խնդիրներ ունեցող անձինք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։ Նրանք պահանջում էին Կույրերի միավորման նախագահական կազմի հրաժարականը։ Գրում է 168.am-ը: Ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին ՀՀ կույրերի միավորման կենտրոնական վարչություն, որտեղ հանդիպում ունեցան միավորման նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանտ Դանիելյանի հետ։
Ակցիայի մասնակիցները Դանիելյանից պահանջում էին արտահերթ նիստ հրավիրել և նոր ընտրություններ անցկացնել։ Դանիելյանն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, միևնույն ժամանակ նա մատնանշեց կանոնադրությունը. «Միավորումը չի կարող գործել, եթե ղեկավարություն չկա։ Նախագահությունը չի տա հրաժարական, ընտրված նախագահություն է, աշխատում է կանոնադրությամբ։ Ես չեմ ցանկացել հրաժարական տալ, գործելու ենք միայն իրավական դաշտում»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: