տուն Լուրեր Ես բացարձակ Դաշնակցությանը նկատի չունեմ. Նաիրա Զոհրաբյան

Ես բացարձակ Դաշնակցությանը նկատի չունեմ. Նաիրա Զոհրաբյան

84
0

Naira

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հանրապետականների հետ կոալիցիա կազմելու որևէ առաջարկ չի ստացել»,- Araratnews.am-ին ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Տիկին Զոհրաբյանն ասաց, որ իրենց կուսակցությունում նման քննարկում և առաջարկ չի եղել. «Ենթադրել, թե ինչ կարող է լինել և նման հարցերի պատասխանելը ես լուրջ չեմ համարում»:

ԲՀԿ ղեկավարի կարծիքով՝ անընդունելի է, երբ քաղաքական ուժը պորտֆելների համար է գնում կոալիցիայի. «Եթե քաղաքական ուժը գնում է կոալիցիայի միայն նրա համար, որ իր մեկ կամ երկու անդամը ստանան պորտֆելներ, բայց կուսակցությունը չկարողանա իր ծրագրերը, ժողովրդի առջև տված խոստումները իրականացնել՝ ազնի՞վ է համարվում»:

Մեր ճշտող հարցին՝ ակնարկը ՀՅԴ-ի՞ն է վերաբերում, պատասխանեց. «Ես բացարձակ Դաշնակցությանը նկատի չունեմ: Ընդհանրապես եմ խոսում՝ կոալիցիաները կարող են լինել արդյունավետ այն դեպքում, երբ կոալիցիայի անդամ քաղաքական ուժերն ունեն իրական ազդեցություն քաղաքական որոշումների կայացման վրա»:

Արդյունավետ կլինի՞ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, տիկին Զոհրաբյանի համոզմամբ՝ ցույց կտա ժամանակը:

«Կուզենամ, որ այդ կոալիցիան լինի արդյունավետ. երկիրը գտնվում է   բարդ վիճակում, և ինչքան կոնսոլիդացիան մեծ լինի, ինչքան համերաշխ մթնոլորտում քաղաքական ուժերն աշխատեն, այնքան կշահի մեր երկիրը: ԲՀԿ-ն չի պատկանում այն քաղաքական ուժերի թվին, որոնք իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար ասում են՝ թող ամեն ինչ փլուզվի, միայն այդ փլատակների տակ իշխանությունն էլ մնա: Ո´չ»,- ընդգծեց տիկին Զոհրաբյանն ու հավելեց նաև, որ շատ կուզենան՝ երկրի քաղաքականության համար պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն հաջողեն իրենց ծրագրերում:

«Ոչ թե պետք է  չարախնդալ և սպասել՝ երբ է ինչ-որ բան քանդվելու, այլ ամեն ինչ անել օգնելու համար»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը: