տուն Լուրեր Ես ասե՞լ եմ` իշխանության հետ եմ կոալիցիա կազմելու. Ծառուկյանի պարզաբանումը

Ես ասե՞լ եմ` իշխանության հետ եմ կոալիցիա կազմելու. Ծառուկյանի պարզաբանումը

126
0

Gagik

«Ծառուկյան» դաշինքի նկատմամբ ժողովրդի անվերապահ վստահությունից բոլորը ցայտնոտի մեջ են: Այս մասին այսօր Վեդի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Գիտեն, որ Ծառուկյանն  իր ասածները 100 տոկոսով կանի, միայն թե 50+1 տոկոս լինի»,- հայտարարեց Ծառուկյանը:

Ծառուկյանն անդրադարձավ Վայքում լրագրողներից մեկի հարցին՝ եթե 50+1 տոկոս ձայն չստանա, հնարավո՞ր է կոալիցիա կազմի:

«Ասել եմ, իհարկե` հնարավոր է, բայց, ասենք, հավաքում եմ 48 տոկոս, 47 տոկոս, 50, որ պետք է 51 լինի: Եթե 50+1 չհավաքենք, ես կորոշեմ՝ ում հետ եմ կազմում կոալիցիա, ես ասե՞լ եմ` իշխանության հետ եմ կոալիցիա կազմելու»,- նշեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը: