Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմաը, խոսելով եռյակի մասին՝ ասաց, որ եռյակի գործունեության արդյունքում էր, որ կառավարությունը հրաժարական տվեց:
«Տիգրան Սարգսյանը PR-ի մասին էր խոսում, ոչ մի գնացող վարչապետ, եթե գիտի, որ գնալու է, չի խոսի PR-ի մասին»:
«Ժառանգության» փոխնախագահը ափսոսանք հայտնեց, որ այս տարի 4 ընդդիմադիր ուժերի համագործակցությունը 3 ուժերի վերածվեց, դարձավ եռյակ:
Ամփոփելով 2014թ.՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ շատ ցավոտ ավարտ ունեցավ տարին՝ նկատի ունենալով բռնությունները ազատամարտիկների նկատմամբ. «Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանն այնպիսի հրամանատարներ են եղել, որ ամենածանր տեղերում եղել են, հաղթանակը իրենց նման նվիրված մարդկանց շնորհիվ է, որ եղել է: Նրանց հրավիրել հաց ուտելու և թիկնազորի միջոցով ծեծելը ուղղակի վերջն է մեր բարոյականության: Դրան գումարվեց Սուրեն Սարգսյանի ծեծը, պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծը, որը թույլատրելի չէր որեւէ ձեւով: Երկիրն այս ձեւով ուղղակի գնում է ավարտ»: