տուն Լուրեր Եռյակի գործողությունները Հայաստանի իշխանությանը ավելի քան չեն անհանգստացնում. Սերգեյ Մինասյան

Եռյակի գործողությունները Հայաստանի իշխանությանը ավելի քան չեն անհանգստացնում. Սերգեյ Մինասյան

144
0

 

eryak-600x323

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքը որևէ նշանակություն ունենալ չի կարող. դա են փաստում վերջին կադրային նշանակումները:

«Չգիտեմ կապ կա, թե ոչ եռյակի հանրահավաքի ու Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու միջև, բայց վերջին կադրային փոփոխությունները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությանը դա, ավելի քան, չի անհանգստացնում»,- ասում է քաղաքագետը:

«Միայն այն հանգամանքը, որ մի քանի ամիս առաջ խոսում էինք քառյակի մասին, իսկ հիմա խոսում ենք եռյակի մասին, ասում է, որ դա որևէ նշանակություն չունի: Իսկ կրիտիկական մաս, որը հնարավորություն կտար այդ ընդդիմադիր երեք ուժերին որևէ կերպ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա, այդ թվում` փողոցային քաղաքականության, միտինգների միջոցով, նույնպես չկա: Հետևաբար` կլինի, թե չի լինի, ինչ ընթացք կունենա հոկտեմբերի 10-ի միջոցառումը, որևէ նշանակություն չունի»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը: