Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է, որ ՀՅԴ-ի` ոչ իշխանական քառյակից դուրս գալու հանգամանքը ինչ- որ թուլացրեց ընդդիմությունը. «Ընդդիմությանն ավելի թուլացնել հնարավոր չէ»,- ասում է քաղաքագետը:
«Չեմ կարծում, որ քառյակի դերն այդքան կարևոր է: Քառյակ ոչ միայն չկա, այլ այն երբեք չի եղել: Կուսակցությունները չեն կարողանում ոչ միայն միավորվել հանուն ինչ-որ բանի, այլև դեմ: Կմիավորվի, թե ոչ, ոչ մի նշանակություն չունի: Հայաստանի խնդիրը հիմա ոչ թե ընդդիամդիր ուժերի միավորումն է, այլև ընդդիմություն ստեղծելը»,- նկատեց Իսկանդարյանը:
Քաղաքագետը կարծում է, որ եթե քաղաքական ուժը գտնվում է ընդդիմության ներսում, պարտադիր չէ, որ այն դեմ լինի իշխանությանը բոլոր հարցերում: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ մոտ համազգային կոնսենսուս է: Իսկ ընդհանրապես, Հայաստանի իշխանությանը ոչինչ չի սպառնում:
«Ես հարգանքով եմ վերաբերվում քաղաքական գործիչներին: Եվ ենթադրել, որ իրենք լուրջ չեն վերաբերվում հասարակությանը, նորմալ չի լինի: Որպեսզի տեղի ունենան արտահերթ ընտրություններ, նրանք պետք է հավաքեն 100 հազարավոր մարդկանց: Իսկ 50 հազար մարդ իրենք չեն հավաքի: Հայաստանում չկա մեկը, ով հավատա, որ հոկտեմբերի 10-ից հետո Հայաստանում իշխանափոխություն կլինի: Իսկ եթե չկա, ապա ինչո՞ւ պետք է գնան»,- եզրափակեց նա: